Քաղաքացիական իրավունք

 

Քաղաքացիական իրավունքը կարգավորում է անձանց միջեւ գույքային եւ անձնական գույքային (օրինակ՝ պատվի, արժանապատվության) հարաբերությունները՝ հիմնված իրավահավասարության եւ կողմերի ազատ կամարտահայտման սկզբունքների հիման վրա։

 

Ծառայություններ

 

  • Սեփականության իրավունքի պաշտպանություն՝ անշարժ գույքի վեճեր, կառուցապատման իրավունք, վարձակալություն, բաժնային բաժանում
  • Պայմանագրային վեճերի կարգավորում, իրավունքների վերականգնում եւ պարտավորությունների կատարման ապահովում։
  • Վնասի հատուցման ապահովում՝ կյանքին, առողջությանը, գույքին կամ գործարար համբավին հասցված վնասների հիմքով։
  • Ապահովագրական վեճերի լուծում՝ գույքային, առողջության, դժբախտ պատահարների, տրանսպորտային եւ ֆինանսական ռիսկերի ապահովագրություն։
  • Ժառանգական գործերով աջակցություն, ժառանգության ընդունում, ժառանգական վեճերի կարգավորում։
  • Ապօրինի տիրապետության վեճերի լուծում՝ գույքի վերադարձ, վնասի փոխհատուցում, բարեխիղճ ձեռք բերողի հետ վեճեր։
  • Համատեղ եւ բաժնային սեփականության առանձնացում՝ իրավահավասար բաժանում, մասնաբաժնի ճշգրտում եւ պաշտպանություն։
  • Կառուցապատման եւ գնման իրավունքի ապահովում՝ ներդրումային պայմանագրերի կարգավորում եւ սեփականության փոխանցման ապահովում։

Դիմել փաստաբանին