Մեր մասին
«Երբ արդարությունը առաջնային է, իսկ իրավական պաշտպանությունը անհրաժեշտություն՝ մենք ձեր կողքին ենք ապահովելով վստահություն, պաշտպանվածություն և հաղթանակ»:
Երեմ Սարգսյան
Փորձ, որը ձևավորում է արդյունքները
Մեր թիմը ներառում է փորձառու իրավաբաններ և փաստաբաններ՝
- Քաղաքացիական,
- Քրեական,
- Վարչական,
- Ընտանեկան,
- Սնանկության,
- Աշխատանքային,
- Բիզնես և կորպորատիվ իրավունքի ոլորտներում:
Մասնագիտական թիմ, որ առաջնորդվում է նվիրվածությամբ
Մեր փաստաբաններն ու իրավաբանները միավորում են խորքային իրավական գիտելիքը, ռազմավարական մտածողությունը և իրավունքի հանդեպ նվիրվածությունը՝ յուրաքանչյուր գործին մոտենալով նույն հետևողականությամբ ու պատասխանատվությամբ։ Մեզ համար հաջողությունը վիճակագրություն չէ, այլ վստահության արդյունք։
Հեղինակություն, որ խոսում է արդյունքների մասին
Մեզ վստահում են, որովհետև մեր գործունեության հիմքում դրված են ազնվություն, համարձակություն և անսահման նվիրվածություն։ Մեր հեղինակությունը կառուցվել է ոչ միայն իրավական հաղթանակներով, այլև մեր հաճախորդների կողքին անշեղ կանգնելու սկզբունքով՝ անկախ գործի բարդությունից կամ հանրային նշանակությունից: