Վնասի հատուցում
Անձին կամ գույքին հասցված ցանկացած վնաս ենթակա է լիարժեք հատուցման, սակայն հաճախ անհրաժեշտ է իրավական միջամտություն, որպեսզի ապահովվի արդարացի փոխհատուցում։ Մեր փորձառու իրավաբանները տրամադրում են մասնագիտական աջակցություն, օգնելով հաճախորդներին պաշտպանել իրենց իրավունքները և ստանալ պատշաճ հատուցում։
Մենք մասնագիտացած ենք հետևյալ դեպքերի կարգավորման գործում՝
- Աշխատողի կամ իրավաբանական անձի կողմից պատճառված վնաս – աշխատակցի կամ կազմակերպության անօրինական գործողությունների հետևանքով հասցված վնասի փոխհատուցում:
- Պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից վնասի հատուցում – պետական կառույցների անօրինական գործողությունների հետևանքով հասցված վնասի իրավական կարգավորում:
- Վտանգավոր գործունեությամբ պատճառված վնաս – շրջակա միջավայրի կամ հասարակության համար ռիսկային գործունեության հետևանքով առաջացած վեճերի լուծում:
- Կյանքին կամ առողջությանը հասցված վնաս – պայմանագրային կամ այլ պարտավորությունների կատարման ընթացքում առաջացած վնասի փոխհատուցում:
- Կերակրողի մահվան հետևանքով հասցված վնաս – կորուստ կրած անձանց իրավունքների պաշտպանություն և փոխհատուցման ապահովում
- Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնաս – անհատական կամ բիզնես համբավի խախտման հետևանքով առաջացած վեճերի կարգավորում:
- Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնաս – անորակ ապրանքների կամ ծառայությունների հետևանքով առաջացած իրավական պահանջների կարգավորում:
- Անհիմն հարստացման հետևանքով առաջացած պարտավորություններ – անօրինական հարստացման դեպքերի կարգավորում և վնասների վերականգնում: