Ապահովագրական վեճեր
Ապահովագրական վճարումների անհիմն մերժումը կամ հետաձգումը չպետք է լինի խոչընդոտ Ձեր իրավունքների իրացման հարցում։ Մենք պաշտպանում ենք հաճախորդների իրավունքները, ներկայացնում հիմնավորված պահանջներ և ապահովում արդարացի հատուցում, որպեսզի յուրաքանչյուր վճարում իրականացվի օրենքի համաձայն։
Մենք մասնագիտացած ենք հետևյալ ապահովագրական վեճերի լուծման գործում՝
- Գույքի ապահովագրություն – անշարժ և շարժական գույքի վնասի փոխհատուցման ապահովում:
- Առողջության ապահովագրություն – բժշկական ծախսերի փոխհատուցման գործընթացների կարգավորում:
- Պատասխանատվության ապահովագրություն – երրորդ անձանց պատասխանատվության հատուցման ապահովում:
- Դժբախտ պատահարների ապահովագրություն – անձնական վնասների և դժբախտ պատահարների իրավական կարգավորում:
- Ֆինանսական ռիսկերի ապահովագրություն – ներդրումային և բիզնես ապահովագրության պահանջների կառավարում:
- Տրանսպորտային միջոցների ապահովագրություն – ավտոմեքենաների ապահովագրական հատուցման գործընթացների հստակեցում:
Մեր մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են գործի փաստական հանգամանքները, բացահայտում իրավական խնդիրները և մշակում հաղթանակած ռազմավարություն՝ ապահովագրական վեճի լավագույն լուծումն ապահովելու համար։