Վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները
14.06.2025
Փաստաբանական թիմի գրագետ իրավական աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության դատարանի որոշմամբ վերականգնվեցին դատավոր պարոն Բորիս Բախշիյանի խախտված իրավունքները, որի արդյունքում պետությունը կհատուցի նրան պատճառված վնասը։
Մասնավորապես, օրերս հրապարկված Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճռով բավարարվել է ՀՀ քրեական դատարանի դատավոր Բ.Բախշիյանի անունից ներկայացված հայցը, որով ՀՀ ֆինանսների նախարարությունից հօգուտ դատավորի բռնագանձվել է մի քանի միլիոն ՀՀ դրամ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ անօրինական քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև իրավունքների և ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետևանքով դատավորին պատճառված վնաս։