30.05.2025թ-ին ստացվեց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը
14.06.2025
30.05.2025թ-ին ստացվեց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, որով կրկին անգամ հաստատվեց, որ նա ունի բազմաթիվ հիվանդություններ՝ այդ թվում ողնաշարի ստենոզ, որը լուրջ վտանգ է սպառնում նրա կյանքին, ուստի նա անհապաղ պետք է վիրահատություն ենթարկվի Գերմանիայում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում համապատասխան գործիքակազմ՝ համապատասխան իմպլանտներ, դրանք կիրառող անհրաժեշտ փորձառություն ունեցող մասնագետներ և համապատասխան սարքավորումներ առկա չեն։
Այսինքն՝ ակնհայտ է, որ Պետությունը պետք է թույլատրի նրան անհապաղ մեկնել վիրահատության իր՝ քաղաքացու կյանքը և առողջությունը պահպանելու համար։
Հակառակ մոտեցումը նշանակելու է Պետության իրավասու մարմինների կողմից ակնհայտ ապօրինությունների իրականացում, որոնք կարող են ունենալ կոնկրետ իրավական հետևանքներ։