Վարչական իրավունք
Վարչական իրավունքը կարգավորում է պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների փոխհարաբերությունները` սահմանելով նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Կազմակերպությունների և անհատների համար կարևոր է պաշտպանել իրենց օրինական շահերը վարչական գործընթացներում:
Մեր ծառայությունները՝
- Վարչական ակտերի վիճարկում – վիճարկում ենք անհիմն վարչական ակտերը՝ ապահովելով օրենքի ճիշտ և իրավաչափ կիրառումը:
- Պետական մարմինների գործողությունների օրինականության ստուգում – վերահսկում ենք որոշումների համապատասխանությունը օրենսդրությանը:
- Լիցենզիաների և թույլտվությունների տրամադրում – կարգավորում ենք փաստաթղթերի ստացման արագ և օրինական գործընթացը:
- Վարչական պատասխանատվության հարցեր – պաշտպանում ենք ձեզ տուգանքների և վարչական վարույթների դեպքում:
- Հարկային և մաքսային վեճերի լուծում – աջակցում ենք հարկային պահանջների օրինականության վերահսկման և այդ որոշումների դեմ բողոքարկման հարցերում:
- Տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրավահարաբերությունների կարգավորում – համայնքային, հողային, և քաղաքաշինական հարցերի կարգավորում:
Մեր թիմը հաջողությամբ պաշտպանել է հաճախորդների իրավունքները հետևյալ պետական մարմինների դեմ վեճերում՝
- Ոստիկանություն – վարչական ակտերի վիճարկում և անհիմն պատասխանատվության վերացում:
- Քաղաքացիության և միգրացիայի ծառայություն – քաղաքացիության և արտոնագրային գործընթացների օրինականության պաշտպանություն:
- Հարկային և մաքսային մարմիններ – հարկային և մաքսային պահանջների բողոքարկում, իրավական վերլուծություն:
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին – աշխատողների իրավունքների պաշտպանություն, տեսչական մարմինների գործողությունների վերահսկում:
- Քաղաքապետարաններ, մարզպետարաններ, համայնքապետարաններ – վարչական ակտերի և համյանքային մարմինների որոշումների վիճարկում:
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն – պարտքերի հարկադիր գանձման օրինականության ստուգում:
- Կադաստրի պետական կոմիտե – սեփականության և հողային իրավահարաբերությունների կարգավորում և իրավաբանական ուղեկցում գործարքների ընթացքում:
- Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալություն – ընկերությունների գրանցման և վարչական ակտերի վիճարկում:
- Հրշեջ ծառայություն – հրդեհային անվտանգության պահանջների և վարչական ակտերի պաշտպանության ապահովում հնարավոր պատահարների ժամանակ:
- Քաղաքաշինության, հանքարդյունաբերության, կրթության և այլ ոլորտների վերահսկողությամբ զբաղվող պետական մարմիններ – լիցենզավորման, թույլտվությունների և կարգավորումների իրավական ապահովում
- Հարկային և մաքսային վեճերի կարգավորում – Ձեր իրավունքների պաշտպանությունն առանց վնասների և կորուստների
Մենք լուծում ենք կարևորագույն խնդիրները՝
Հարկային ստուգումների աջակցություն – ապահովում ենք օրինական և հավասարակշռված գործընթաց, կանխելով անհիմն տուգանքներ ու ավելորդ հարկային պարտավորությունների առաջացման հնարավորությունը:
Վեճերի կարգավորում – ներկայացնում և պաշտպանում ենք ձեր շահերը Պետական եկամուտների կոմիտեի և հարկային մարմինների հետ իրավահարաբերություններում:
Բողոքարկման արդյունավետ կառավարում – ապահովում ենք, որ բողոքարկումն իրականացվի ժամանակին և փաստարկված, բացառելով անարդյունավետ գործողությունները:
Մաքսային ձևակերպումների կարգավորում – կանխարգելում ենք անօրինական վճարների և արգելափակումների առաջացման հնարավորությունը՝ ապահովելով մաքսային ընթացակարգերի պատշաճ իրականացում: