Քրեական իրավունք

Քրեական գործով մեղադրվելը կարող է փոխել ողջ կյանքի ընթացքը։ Մեր առաքելությունն է ապահովել անթերի պաշտպանություն՝ իրավական հմտությամբ, ռազմավարությամբ և անսահման նվիրվածությամբ։
 

Մենք չենք մատուցում պարզապես իրավաբանական ծառայություն։ Մենք կառուցում ենք պաշտպանություն՝ հիմնված փաստերի խորը վերլուծության, իրավական գնահատման և անհատական ռազմավարական մոտեցման վրա։ Մեր փաստաբանները ստանձնում են նույնիսկ ամենաբարդ գործերը՝ առաջնորդվելով համոզմունքով, որ յուրաքանչյուր անձ արժանի է պաշտպանության։

 

Ծառայություններ

 

  • Մեղադրյալի, կասկածյալի և ամբաստանյալի  պաշտպանություն՝ նախաքննությունից մինչև Վճռաբեկ դատարան։
  • Պաշտպանական մարտավարության մշակում՝ հիմնված ապացույցների իրավական վերլուծության և գործի առանձնահատկությունների վրա։
  • Հարցաքննությունների և քննչական գործողությունների իրավական ուղեկցում։
  • Անօրինական գործողությունների և որոշումների բողոքարկում՝ վարույթի բոլոր փուլերում։
  • Տուժողի շահերի պաշտպանություն և քաղաքացիական հայցի ներկայացում՝ հանցագործությունից կրած վնասի փոխհատուցման համար։
  • Վկայի շահերի պաշտպանություն և ուղեկցում քրեական վարույթում։
  • Բողոքարկում՝ նախաքննության ընթացքում կայացված որոշումների, ինչպես նաև Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների դատական ակտերի։
  • Միջազգային էքստրադիցիոն գործերով պաշտպանություն՝ հիմնված միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության համադրված վերլուծության վրա։
  • Պատժից վաղաժամկետ ազատման իրավական գործընթացների իրականացում՝ հիմնավորված միջնորդություններով։

Մասնագետներ

Դիմել փաստաբանին