Մեծ բիզնեսների և ընկերությունների համար

«Մենք համագործակցում ենք փորձառու, միջազգային և ոլորտային բիզնեսների հետ՝ ապահովելով ոչ միայն իրավաբանական անվտանգություն, այլև աջակցություն կառավարման, ներդրումների, հոլդինգային հարաբերությունների, ներմուծման-արտահանման, ենթակառուցվածքային ու տեխնոլոգիական հարցերում:
Մեր թիմը դառնում է Ձեր երկարաժամկետ իրավաբանական ուղեկիցն, որը վերլուծում է, կանխատեսում է և առաջարկում է լավագույն լուծումը Ձեր բիզնեսի համար։»

 

  1. Հոլդինգների և դուստր ընկերությունների կառավարման իրավական ուղեկցում
    (Կառուցվածքային, կորպորատիվ և իրավաբանական հարաբերությունների ձևավորում ու վերահսկում)
  2. Միջազգային պայմանագրերի կազմում և վերլուծություն
    (Արտաքին գործընկերների հետ պայմանագրերի մշակում՝ միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան)
  3. Ներդրումների իրավական աջակցություն
    (Ներդրումային գործընթացների օրինական ապահովում՝ պայմանագրերից մինչև նախագծերի վերլուծություն)
  4. Դատարաններում և արբիտրաժներում ներկայացուցիչություն
    (Բարձր բարդության տեղական և միջազգային վեճերի ներկայացուցչություն)
  5. Աշխատանքային իրավունքի ամբողջական սպասարկում
    (Գործատու–աշխատող հարաբերությունների լիարժեք իրավական սպասարկում և օրինական կարգավորում)
  6. Ոլորտային իրավաբանական լուծումներ
    (Շինարարության, ՏՏ-ի, ֆինանսաբանկային ոլորտների իրավական առանձնահատկությունների սպասարկում)
  7. Բիզնեսի իրավական դյուդիլիջենս (Due Diligence)
    (Գործընկերների, ներդրումների և ակտիվների իրավական վերլուծություն ու ռիսկերի բացահայտում)
  8. Տվյալների միջազգային պաշտպանություն և համապատասխանեցում (ISO/GDPR)
    (Տվյալների շրջանառության համապատասխանեցում միջազգային ստանդարտներին և օրենսդրությանը)
  9. Անհատական իրավաբանական մենեջերի սպասարկում
    (Ընկերության համար կցված իրավաբան՝ ընթացիկ հարցերի օպերատիվ լուծման համար)
  10. Մտավոր սեփականության պաշտպանություն
    (Ապրանքանիշերի, արտոնագրերի, հեղինակային իրավունքների գրանցում և իրավական վերահսկում)

Դիմել փաստաբանին